ԱՊԱԳԱ ՆՈՐԱՐԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմավարական բիզնես քեյսեր, անգնահատելի փորձ, նորարարական մոտեցումներ ու 25-ից ավելի միջոցառում է սպասվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ին, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է։

Մրցույթի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս, կունենան ակտիվ թրեյնինգային օրեր քոուչների հետ, կմրցեն իրար հետ ինտելեկտուալ մրցաշարի շրջանակում ու ոչ ֆորմալ հանդիպումներ կունենան տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։
Այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 263 խելացի երիտասարդ եւ քոուչ, որոնք կկազմեն 24 թիմ, ներառյալ՝ 6-ը մարզերից։ Ռեկորդային թվով հայտերից դիմորդների միայն լավագույն 35%-ն է միացել նախագծին։
Միջոցառման բացմանը մասնակիցներին մոտիվացիոն ելույթով ողջունեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկաներին խորհուրդ տվեց կրթությանը վերաբերվել որպես երկարաժամկետ ներդրման:
«Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան Հայաստանում, եւ այդ պատճառով էլ արդեն երկրորդ տարին անընդմեջ Բանկը ֆինանսավորում է CaseKey մրցույթը։ Մենք սա համարում ենք արդարացված ներդրում՝ որպես նորարարությանը մեր հանձնառության կարեւոր մաս։ Անցյալ տարի տարբեր առիթներով շփում ունեցա երիտասարդների հետ եւ պիտի առանձնացնեմ նրանց հետաքրքրասիրությունն ու սովորելու մեծ ցանկությունը։ Ուրախ ենք տեսնել, որ մրցույթին այս տարի միացել են ռեկորդային թվով ուսանողներ մարզերից։ CaseKey-ի հաջողության մեջ կարեւորագույն գործոն է թիմային աշխատանքը, ինչը նաեւ մեր Բանկի արժեքներից է։ Վստահ եմ՝ այս տարի նույնպես լավ արդյունքներ կգրանցենք, իսկ Բիբլոս Բանկ Արմենիան, ինչպես միշտ, կաջակցի մասնակիցների կարողությունների զարգացմանը»,- ասաց Հայկ Ստեփանյանը։
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն անդրադարձավ CaseKey միջազգային թիմի հաջողություններին:
«Մենք հավատարիմ ենք մեր ուսանողներին հարուստ փորձ տրամադրելուն եւ վստահ ենք, որ այս տարվա միջոցառումը կգերազանցի սպասելիքները: Մենք երախտապարտ ենք մեր հովանավորներին եւ գործընկերներին, որոնք մեծ դեր են ունեցել այս միջոցառումը հնարավոր դարձնելու գործում: Մասնավորապես, ցանկանում ենք մեր սրտագին շնորհակալությունը հայտնել Բիբլոս Բանկ Արմենիային։ Նրանց անսասան աջակցությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեզ հնարավորություն է տալիս հայ ուսանողներին մատուցել բարձրորակ կրթություն եւ իրական բիզնես փորձառություն: Մենք միասին կերտում ենք կրթության ապագան եւ հնարավորություններ ստեղծում հաջորդ սերնդի առաջնորդների համար»,- նշեց Արշակ Կարապետյանը։
Մշտապես կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր եւ կրթական նախագծեր:
Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարքում CaseKey մրցույթը յուրահատուկ կարեւորություն ունի որպես գործնական գիտելիքներ սովորեցնող հարթակ։

One Run – First Run ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆ
Օրերս Երեւանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը։ Հայաստանյան մարաթոնի տիտղոսային հովանավորը Fastex-ն էր։ Կիսամարաթոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Մրցավազքը մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ ներառելով քաղաքի կենտրոնական փողոցները։ Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Հիշեցնենք, որ մրցավազքին կարող էր մասնակցել 6 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ։ Մասնակիցները պետք է հաղթահարեին մի քանի մրցատարածություններ՝ 1, 5, 10 կամ 21,1 կմ երկարությամբ։
Հատկանշական է, որ հենց նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, իսկ շուրջ 15 երկրից մարթոնին է միացել ավելի քան 30,000 վազորդ։
Fastex-ը, կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, շարունակելու է աջակցել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը եւ ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետեւելով առկա կանոնակարգերին։

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ի՞նչ արժեն Մոսկվա-Երեւան առանց ուղեբեռ չվերթները մայիսի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում։
Այսպիսով՝ մայիսի 24-ին Aviakassa-ում տոմսի արժեքը 71.250 դրամ է: Թռիչքի տեւողությունը 8 ժամ 10 րոպե, իսկ 3 ժամ 15 րոպե ուղիղը թռիչքը արժե 75.750 դրամ:
Նույն Aviakassa ընկերությունում 22 ժամ 45 րոպե ոչ ուղիղ չվերթը 97.110 դրամ է:
Արժեքային կտրուկ փոփոխություն է նկատվում 8 ժամ 45 րոպե թռիչքի ժամանակ 115.650 դրամ, որի վայրէջքի ժամը 00:00-ին է:
Մայիսի 25-ին FlyOne ընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թիչքի արժեքը 62.140 դրամ է:
Aviakassa-ում տոմսի արժեքը 62.170 դրամ է, 22 ժամ 5 րոպե տեւողությամբ:
Մայիսի 26-ին Aviakassa ընկերության միջոցով 22 ժամ 45 րոպե թռիչքը կարժենա 54.040 դրամ:
FlyOne-ում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 62.140 դրամ է:
Մայիսի 27-ին City.Travel ընկերությունում 19 ժամ 50 րոպե թռիքի արժեքը 50.470 դրամ է:
Aviakassa ընկերությունը առաջարկում է 53.110 դրամ արժողությամբ ավիատոմս, որի թռիչքի տեւողությունը 15 ժամ 10 րոպե է:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՆԳՐԱՎ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ
«Ֆասթ բանկը» ներկայացնում է նորույթ ֆինանսաբանկային ոլորտում՝ Temp անգրավ բիզնես վարկ։ Առաջարկը նախատեսված է առեւտրի, արտադրության եւ սպասարկման ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար։
Temp-ը, ի տարբերություն բանկի մյուս բիզնես վարկերի, տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ հաճախորդի կողմից իր բիզնեսի պրոֆիլին համապատասխան օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ընգծենք, որ բիզնեսի բոլոր տեսակների եւ ենթատեսակների համար առկա են իրենց գործունեությանը համապատասխանող հարցաշարեր, որոնք ձեռնարկատերերին օգնում են նաեւ ավելի լավ ճանաչել սեփական բիզնեսը։ Հաճախորդի կողմից հարցաշարի լրացման ընթացքը տեւում է ընդամենը 20 րոպե, որից հետո վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում։
Temp-ի դեպքում «Ֆասթն» առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 – 25,000 ԱՄՆ դոլար գումար, որը հաճախորդը կարող է մարել 12-60 ամսվա ընթացքում։ Վարկը տրամադրվում է հետեւյալ պայմաններով՝
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/՝ 17% ՀՀ դրամի դեպքում, 14% ԱՄՆ դոլարի դեպքում
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 18.40-18.44% ՀՀ դրամի դեպքում, 14.94-14.97% ԱՄՆ դոլարի դեպքում
Վարկի ժամկետը՝ 12-60 ամիս
Վարկը տրամադրվում է մեկ անձի երաշխավորությամբ
«Temp-ի միջոցով բիզնես հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ֆինանսավորվել պարզ ընթացակարգով՝ առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բիզնեսի վայրի այցելության եւ գրավադրման պահանջի։ Այդպիսով գործարարը խնայում է թե՛ ժամանակը, թե՛ միջոցները եւ կարճ ժամանակում ստանում է հաստատված վարկը։ Նշեմ նաեւ, որ հայկական շուկայում այս ձեւաչափով վարկի տրամադրումը եզակի պրակտիկա է։ Temp-ի արագ եւ պարզ գործընթացների շնորհիվ ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի արագ զարգացումն ու նոր հնարավորություններ առաջարկել գործարարներին», – նշել է «Ֆասթ բանկի» Կորպորատիվ բիզնեսի ծառայության ղեկավար Հայկ Գասպարյանը։

164 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին։
Ընկերությունը կենցաղային տեխնիկա եւ կահույք է տրամադրել Քաջարան խոշորացված համայնքի Գեղի, Բարիկավան, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Լեռնաձոր գյուղական բնակավայրերում հաստատված արցախցիներին։




Լրահոս