Հաջորդ շաբաթ եւս ԱԺ-ում թեժ է լինելու. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ ԱԺ-ում շարունակվելու են 2023թ-ի տարեկան կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ երկուշաբթի ԱԺ ըն գնալու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, ԲԴԽ՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազության գլխաոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս