ՄԱԿ-ը և ՌԴ-ն հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման կարևորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ–ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հաստատել են ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ապահովման կարևորությունը: Այս մասին հայտնել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչությունն իր տելեգրամյան ալիքում։

«Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային պարենային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի անխոչընդոտ մուտքի խնդրի վրա։ Հաշվի առնելով նաև հացահատիկի և պարարտանյութերի համաշխարհային արտահանման մեջ Ռուսաստանի հիմնական բաժինը՝ երկու կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու Ռուսաստան-ՄԱԿ համապատասխան հուշագրի կատարումը»,–ասվում է հրապարակման մեջ:

Կողմերը հանդիպել են մայիսի 31–ին Ժնևում:




Լրահոս