«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, հասել է Գյումրի, որտեղ ժամը 14:00-ին մշակութային միջոցառում էր նախատեսված Գյումրիում, որը, սակայն, չի կայանա:
Սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այս իշխանությունն ամեն բան քաղաքականացրել է:
«Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ»,- նշեց Սրբազանը:
Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։ Այն չեղարկվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով: