
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իր պարտականությունները թողած, արտգործնախարարի եւ փոխնախարարների նկարներով թռուցիկներն է հեռացնում Երեւանի փողոցներից, որոնք այսօր քաղաքացիներն էին տարածել՝ ի նշան բողոքի:
Նշենք, որ թռուցիկների վրա Արարատ Միրզոյանի եւ նրա տեղակալներ՝ Պարույր Հովհաննիսյանի, Մնացական Սաֆարյանի եւ Վահան Կոստանյանի նկարներն են՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ:
Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինն է:
Ք․ Մ․