Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1,700 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ»-ում իրականացված ահաբեկչության վերաբերյալ քրեական գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ:

«Տուժող է ճանաչվել և հարցաքննվել ավելի քան 1,700 մարդ, ավելի քան 800 մարդ հարցաքննվել է որպես վկա: Կատարվել է ավելի քան 20 խուզարկություն, հանցագործության վայրի ավելի քան 65 զննություն, նշանակվել են ավելի քան 650 տարբեր դատաբժշկական փորձաքննություններ»,–ասված է հարապարակված որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։




Լրահոս