«Քմծիծաղ է հարուցում։ Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրոգության»,-այս մասին Գյումրիում հայտարարել է Շիրակը թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ անդրադառնալով իշխանությունների՝ Հայոց եկեղեցին հարկելու մտադրությանը.
«Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն ։ Էժանագին շանտաժիստներ են, որիշ ոչ մի բան։ Եթե կարծում են, թե դրանով պետք է «ահաբեկեն» եկեղեցուն, ապա իրենք պարզապես եկեղեցին չեն ճանաչում և ցույց են տալիս, որ այդ եկեղեցուց չեն, այդ եկեղեցու անդամ չեն, որովհետև այդ եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին։ Դա նույնն է, որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրն իրենց հարկ չի վճարում և մորը հարկեն։ Կլինի՞»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը։
Ք․ Մ․