
Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, ով գրանցվել է Իրանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններոում որպես թեկնածու, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Գրանցվելուց հետո Զոհրա Էլահիանն ասել է․ «Իմ կառավարության կարգախոսն է «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»։
Մինչ այդ հաղորդվել էր, որ այսօրվա դրությամբ գրանցված թեկնածուների թիվը հասել է 12-ի։
Գրանցված թեկնածուների թվում է Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում իր գլխավոր նպատակն է լինելու իրանական հանրության ներսում առկա սուր հակասությունների հաղթահարումը։