Արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ուժեղ, բայց ոչ ռեկորդային բռնկում է տեղի ունեցել Արեգակի մակերևույթի վրա։

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հաղորդում են ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան և ՌԴ ԳԱԱ արեգակնա-երկրային ֆիզիկայի ինստիտուտը:

«Անցած կես օրվա ընթացքում գրանցվել է X մակարդակի երկու նոր բռնկում: Երկու բռնկումներն էլ X միավորի ստորին սահմանում էին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Լաբորատորիայում նշել են, որ երկու իրադարձությունն էլ, ներկայիս չափանիշներով, առանձնապես նշանակալի չեն:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ բռնկման հատվածում էներգիան համառորեն չի ցանկանում ավարտվել, և բռնկումների հատվածն ավելի ու ավելի է մոտենում Արև-Երկիր գծին։




Լրահոս