Գնաճ սպասվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատմամբ` կաթիլային համակարգն ամենաէֆեկտիվն է, ինչը հնարավորություն է տալիս սնուցում կատարել և պարարտանյութը հասցնել բույսերին: Նա համամիտ է նախագահի առաջադրած այն տեսակետին, որ ցանցային համակարգի մասին էլ է պետք մտածել:

«Իհարկե, կամաց-կամաց պետք է գնալ առաջավոր փորձին: Ջերմատերերը դժգոհում են, որ մրցունակ չեն: Իսկ միգուցե ընտրեք այն կուլտուրաները, որոնք ավելի շահութաբեր են, և ոչ թե միայն լոլիկ: Օրինակ՝ ձմռանն աճեցնեք ելակ, ինչից շահույթ ստանալն ավելի հավանական է»,-ասաց Բերբերյանը:

Լրագրողի այն հարցին` արդյոք այդ կերպ մյուս կուլտուրաների պակաս չի զգացվի, Բերբերյանը պատասխանեց, որ եթե այսօր մեկ քառակուսուց ստանում ենք 15 կգ լոլիկ, ապա այդ դեպքում շահույթը 50 կգ կլինի, և, բնականաբար, մրցունակ կլինենք:

Անդրադառնալով կարտոֆիլի շուկային` Բերբերյանը նշեց, որ այն Հայաստանի համար կարևոր է, քանի որ արտահանումը լայն է:

«Այս պահին Վարդենիսի կարտոֆիլն ավել համով է, քանի որ ֆոսֆորն ու կալիումն այդքան շատ չի օգտագործվում»,-նշեց Բերբերյանը:

Վերջինիս համոզմամբ` Հայաստանում սպառողները մշտապես ընտրում են տեղական արտադրողի արտադրանքը, անպայման ցանկանում են հայկականը վերցնել:

Բերբերյանը խոսեց նաև լոլիկի շուկայից` նշելով, որ ամոթ է, որ անցած տարի 80 տոննա տոմատի մածուկ ենք ներկրել, չնայած նրան, որ ունենք տոմատի մածուկի շուկա: Նրա համոզմամբ` հետևողական չեղանք, և արդյունքում ունենք սա:

Հրաչ Բերբերյանը նշեց նաև, որ պետք է մորմազգի ցեցի դեմ պայքարել, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի շուկան պահել:

Armlur.am-ի հարցին` արդյոք այս օրերին և հատկապես զատիկին գնաճի պետք  է սպասել, թե՝ ոչ, Բերբերյանն ասաց, որ այսօրվա գնաճից ավելի չի կարող լինել:

«Գնաճ այլևս չի լինի, արդեն եղել է էլի: Էլ ի՞նչ գնաճ, կբարձրանա միայն մսի գինը: Հետագայում ինչ կիջնի, կիջնի»,- ասաց Բերբերյանը:

 Վերջում վերջինս նշեց, որ գյուղատնտեսությունն ամենօրյա ախատանք է, այսօր պետք է մտածել հաջորդ տարվա մասին:




Լրահոս