Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղետի գոտու բնակիչների խնդիրները հասցեագրելուց և Գագիկ Ծառուկյանին զեկուցելուց ժամեր անց բարեգործական հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն ակտիվ աշխատանքային փուլում են: Ինչպես հայտնում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից, հիմնադրամի աշխատակազմն արդեն պատրաստվում է Աղետի գոտի հասցնել այն ամենը, ինչի մասին մարդիկ բարձրաձայնել են ընդամենը մեկ օր առաջ։

Առաջին կանգառը եղել է Սանահին կայարանում։ Ինչպես նշել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, դեռևս երեկվանից Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ իրենք գտնվում են ջրհեղեղից տուժած բնակավայրերում և հանդիպում կորուստներ կրած բնակիչների հետ։

«Պարոն Ծառուկյանը հանձնարարել էր, որպեսզի մենք մարդկանց հետ հանդիպումներում պարզենք, թե առաջնային լուծման ինչպիսի անհրաժեշտության հարցեր կան։ Մենք գույքագրել ենք բոլոր խնդիրները, ներկայացրել ենք պարոն Ծառուկյանին, և բոլոր այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են բնակիչների կողմից, որոնք պահանջում են առաջնային լուծում, պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր արդեն լուծում են ստացել։ Կարծում եմ՝ այս պայմաններում բնակիչների համար ամենակարևորը մարդկային ուշադրությունն ու հոգատարությունն է, երբ նրանք զգում են, որ անտեսված չեն և գտնվում են ուշադրության կենտրոնում», – նշել է Տոնոյանը։




Լրահոս