ԱՆՆԱԽԱԳԱՀ ՈՒ ԴԱՏԱՐԿ ԱՆՆԱԽԱԳԱՀ ՈՒ ԴԱՏԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ այս քառօրյան ընթանում է համարյա դատարկ դահլիճում. ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նիստերին հատուկենտ պատգամավորներ են մասնակցում: Անգամ ՀՀ պետական բյուջեն է քննարկվում գրեթե դատարկ ԱԺ դահլիճում: Սպասվում էր, որ նման պատկեր խորհրդարանում կգրանցվի փետրվարին, երբ արդեն սկսվեն նախընտրական կրքերը: Բայց, փաստորեն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Չի բացառվում, որ հենց այս պատճառով էլ ԱԺ-ն առաջիկայում չունենա նախագահ. իշխանական վերնախավում քննարկվող հավանական սցենարներից մեկի համաձայն` Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը կրկին պնդելուց հետո ԱԺ նախագահի լիազորությունները կհանձնի իր տեղակալներից Սամվել Նիկոյանին ու կհեռանա, որից հետո ԱԺ-ն այլեւս նոր նախագահ չի ունենա:




Լրահոս