Մայիսի 31-ի երեկոյան 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանն այցելել է Սևանի վարչական տարածքում գործող Best Western Bohemian Resort հանգստյան գոտի։ Այդ գիշերվանից որոնվում է որպես անհետ կորած։ Այդ մասին ասված է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ֆեյսբուքի էջում։
«Ընթացքի մեջ են ջրափրկարարական որոնողական աշխատանքները, ջրասույզ լինելու վարկածը հաստատված չէ։
Յուրաքանչյուր տեղեկության համար խնդրում ենք զանգահարել 094 95 25 27 (Վահան Ազիբեկյան)»,- ասված է գրառման մեջ։