Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ գիշերը ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Քարֆուր» սուպերմարկետի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղում: Ժամը 22.05-ին անհայտ անձը, «Քարֆուր» սուպերմարկետից գողացել է 3 շիշ խմիչք, որից երկուսը վերադարձրել է, իսկ մյուսը՝ դանակի սպառնալիքով բացահայտ հափշտակել և դիմել է փախուստի։
Իրավապահները պարզել են, որ դանակի սպառնալիքով խմիչք հափշտակած անձը 1993 թվականին ծնված Գ.Մ-ն է. ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Քնար Մանուկյան