«Հենց հասա Փարիզ 8 ոստիկան՝ զինված մոտեցան ու տարան ինձ»․ «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը վերադարձել է Փարիզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որը Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում 1 ամսից ավել հացադուլ իրականացրեց, արդեն վերադարձել է Փարիզ:
ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ օդանավակայանում միջադեպ է եղել, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը չի ցանկացել, որ ինքը նույն ինքնաթիռով մեկնի.

«Երբ աշխատակցուհին հարցրեց՝ ինչու՞ չի ցանկանում, Մուրադ Փափազյանն ասաց՝ թե կռիվ կարող է անեմ ինքնաթիռում դրա համար, բայց դա անհնար էր, քանի որ ես քնած եմ եղել ողջ ճանապարհին: Ամեն դեպքում ես ուրիշ ինքնաթիռով եմ վերադառնում Փարիզ»,-ասաց նա:

Լեո Նիկոլյանի խոսքով՝ Փարիզի օդանավակայան հասնելուն պես 8 ոստիկան իրեն մոտեցել ու բերման են ենթարկել.
«Հենց հասա Փարիզ 8 ոստիկան՝ զինված, չգիտեմ ում էին սպասում՝ երեւի Բեն Լադենին, մոտեցան ու հենց իմ աթոռով, քանի որ չեմ կարողանում քայլել, տարան ոստիկանություն:

Այնտեղ մնացի երկու օր, այդ ընթացքում նաեւ ինձ հիվանդանոց տարան, ու ազատ արձակեցին:
Հիմա Փարիզի իմ տանն եմ»,-պատմեց նա:
Հարցին՝ իսկ հացադուլը դադարեցնելու որոշում ունի՞՝ Լեո Նիկոլյանն ասաց, որ այսօր այդ մասով որոշում կկայացնի:

Հիշեցնենք` դեռ ապրիլի 23-ին ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել օդանավակայանում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս