ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բիզնես ճամփորդությունների հարմարավետությունը Երևանի Courtyard by Marriott-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի հենց սրտում՝ Տերյան 5 հասցեում, շուրջ երկու ամիս է՝ իր դռներն է բացել Մարիոթ Ինթըրնեյշընըլի կողմից կառավարվող Քորթյարդ բայ Մարիոթ հյուրանոցը: Աշխատանքների մեկնարկի առթիվ հյուրանոցի գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելին հրավիրել է լրատվամիջոցներին շրջայց կատարելու՝ անձամբ ծանոթացնելով լայն հնարավորություններին:

«Հյուրանոցը գործում է մոտ 1 ամիս և այն, ինչպես  Marriott-ի մյուս հյուրանոցները, մեր Bonvoy-ի մի մասն են, որը արդեն գործում է Հայաստանի հյուրերի համար։ Հիշեցնեմ, որ մինչ այժմ Հայաստանում ունեինք 2 հյուրանոց՝ մեկը՝ Ծաղկաձորում, մյուսը՝ Երևանում, և բոլորը այս հավատարմության համակարգի անդամներ են և կարող են օգտվել արտոնություններից»։

Հյուրանոցի գլխավոր տնօրենը կիսվում է փորձով ու արձանագրում, որ հյուրընկալության ոլորտում ամենակարևորը կապն է հյուրերի հետ, որպեսզի ստեղծեն նրանց համար դրական միջավայր։

Հյուրանոցը նախատեսված է տեղական և Հայաստան այցելած հյուրերի և առավելապես գործարարների համար, ովքեր նախընտրում են համատեղել բիզնեսն ու հանգիստը և գնահատում են Քորթյարդի առաջարկած բարձրակարգ ծառայությունները:

Մոտիվացնող միջավայր՝ նախատեսված բիզնեսի ներկայացուցիչների համար` Մարիոթ Ինթըրնեյշընելի և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Այս չափանիշներն ապահովել է Բրիտանական հանրահայտ Բրոդվեյ Մալյան ընկերությունը՝ համագործակցությամբ հայկական Արխանգել ճարտարապետական ստուդիայի հետ:

«Courtyard by Marriott-ը տեղակայված է հյուրանոցի կենտրոնում՝ Օպերային շատ մոտ։ Մենք ունենք 172 սենյակներ, ունենք նաև տարբեր տարածքներ հյուրերի համար։ Օրինակ՝ այս նախասրահը որտեղ կանգնած ենք, Go and Seat bar-ը, նաև 2-րդ հարկում ունենք GIA ռեստորանը, 9-րդ հարկում ունենք մարզասրահ և Spa սրահ,այսպիսիք են մեր հարմարությունները հյուրերի համար»,- ասաց Courtyard by Marriott Գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելին։

Դիզայնի այս թարմացված մոտեցումը ընդգծվում է բնական նյութերի և տեքստիլի համադրությամբ և թարմություն է հաղորդում՝ ստեղծելով մոդեռն, միևնույն ժամանակ մնայուն և ֆունկցիոնալ միջավայր: Անթերի մաքրությունն ու հյուրընկալ մթնոլորտը այցելուին ուղեկցում են Միջերկրածովյան “Ջիա” ռեստորան, որը կարող է հյուրընկալել մինչև 80 այցելու:

Ռեստորանին հարակից տեռասայից տպավորիչ երևանյան տեսարանները միախառնվում են համեղ կերակուրների հետ, ինչն էլ իր հերթին տրամադրում է հաջող բիզնես հանդիպումների կամ պարզապես հաճելի ընթրիք ունենալու համար:  “Գո սիթ” afterwork-ը  հնարավոր է կոկտեյլներ վայելել, որը հնարավորություն է տալիս անելիքների մասին խորհելու կամ պարզապես հանգստանալու առօրյա տեմպից:

Քորթյարդ բայ մարիոթի չափանիշները չեն շրջանցել նաև co-working տարածքը, որի տրամադրող միջավայրում կարելի է ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքները: Առկա են ընդարձակ սրահներ ու տարբեր լուծումներ` փոքր բիզնես խորհրդակցություններից մինչև մեծ միջոցառումներ անցկացնելու համար:

Աշխատակազմում ընդգրկված են ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի աշխատակիցներ, ովքեր ձգտում են սովորել և աճել հյուրանոցային բիզնեսում:

Marriott International-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես իր աշխատակիցներին հաջող կարիերա կառուցելու լայն հնարավորություններ առաջարկող ընկերություն: Կարիերայի ուղին կարող է ներառել տարբեր բաժիններ, երկրներ կամ նույնիսկ մայրցամաքներ:

Courtyard by Marriott-ը հյուրանոցային ապրանքանիշն է այն ճանապարհորդների համար, ովքեր ոգեշնչված են մեծ  բարձունքներ նվաճելու ցանկությամբ: Ունենալով ավելի քան 1300 հյուրանոց 60 երկրներում ՝ Courtyard-ը ամեն ինչ անում է իր հյուրերին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար՝ ամենուր և անկախ նրանց ուղևորության նպատակից:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս