Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին հայտարարվեց քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նշվեց, որ ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզների տեղանքները, գործող խմբերն ու հատակագծերը:
Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ: