
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող անձնակազմից երեք մարդու արգելել են իրենց պարտականությունները կատարել` ալկոհոլի չարաշահման պատճառով:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը Հաագայի հյուրանոցներից մեկում Օբամայի այցի նախօրեին: Գաղտնի ծառայության երեք աշխատակից հյուրանոց է վերադարձել ուշ երեկոյան անսթափ վիճակում, և նրանցից մեկն «անջատվել է» միջանցքում. գրում է թերթը:
Առավոտյան նրան հայտնաբերել են հյուրանոցի աշխատակիցները, որոնք էլ նախազգուշացրել են ԱՄՆ-ի դեսպանատանը: Դիվանագետներն իրենց հերթին տհաճ միջադեպի մասին հայտնել են գաղտնի ծառայության ղեկավար Ջուլի Փիրսոնին, որը նունպես Հաագա էր ժամանել նախագահի անվտանգությունն ապահովելու համար: