Արտաքուստ բռնության հետքեր չկան․ Քննչական կոմիտեն՝ Սևանում ջրահեղձ եղած աղջկա մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։ Այս մասին գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Դեպքի առթիվ 2024 թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, նաև իրականացվել են որոնողական աշխատանքներ։
2024 թվականի հունիսի 3-ին նույն հանգստյան գուտու լողափի տարածքից՝ Սևանա լճում, ափից 65-70 մետր հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Ա․ Մնացականյանի դին։

Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։

Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս