Դատավորները ժողով են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերրթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կին դատավորների մեծ մասը հրաժարվել է ԲԴԽ դատավոր անդամ դառնալուց, եւ նրանք դիմել են ԲԴԽ՝ խնդրելով իրենց անունները հանել ցուցակից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել եւ հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։ Միաժամանակ կանխատեսել էինք, որ դժվար թե համաձայնողներ լինեն: Եվ ահա, դիմեցինք ԲԴԽ, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ. «Ծանուցում ուղարկվել է բոլոր այն դատավորներին, որոնք համապատասխանել են թափուր հաստիքը համալրելու չափանիշներին. ուղարկված ծանուցումներից բացառությամբ վարչական դատարանի դատավոր Մերի Համաբարձումյանի՝ մնացած ծանուցվածները տեղեկացրել են, որ իրենք չեն ուզում ընդգրկվել քվեարկությունում, հետեւաբար իրենք ավտոմատ դուրս են մնացել»։

Նկատենք, որ առաջին ատյանի դատարանից 10, իսկ մասնագիտացված դատարանից 3 կին դատավոր է ծանուցվել, որ համապատասխանում են ԲԴԽ դատավորի անդամ դառնալու չափանիշներին: Եվ ահա, ծանուցված 13 դատավորներից 12-ը հրաժարվել են գնալ ԲԴԽ ու դիմում են ներկայացրել, որ իրենց անունները չներառեն քվեաթերթիկում։

Ասել է թե՝ կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ»։

Քնար Մանուկյան




Լրահոս