ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Երեկ ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ ձերբակալվածներին, որոնց, անհամաչափ ուժի կիրառմամբ, բերման են ենթարկել և պահում են Երևանի ՁՊՎ-ում
Մարդկանց ապօրինաբար զրկել են ազատությունից այն դեպքում, երբ նրանք ոչ մի հանցանք չեն գործել, անգամ տեսանյութերում փաստվում է դա:
Անընդունելի է պետության նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ։
Ոստիկանության աշխատակիցները դաժանաբար ծեծել են Դանիել սարկավագին՝ բացականչելով «խփի՛, հայր սուրբ ա»։
«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում խախտվում է մարդկանց ազատ կամարտահայտման, հավաքների ազատության իրավունքները և նսեմացվում հոգևորականի դերն ու արժանապատվությունը։
Ձերբակալվածներից Արթուր Հովհաննիսյանը խոսելու ծոմ է պահում արդեն արդեն 3 օր: Նա ոչ ոքի հետ չէր խոսում՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը ապօրինությունների վերաբերյալ:
Սպասում ենք, որ շուտով նրանց, այնուամենայնիվ, ազատ կարձակեն:
Լուսանկարում՝ բռնութան ենթարկված Հրայր սարկավագն է, որը ծառայել է Գանձասարում»։