
Այսօր առավոտյան Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ 11 կոպեկով նվազել է և կազմել 35,45 ռուբլի. գրում է Itar-tass-ը:
Փետրվարի վերջից առաջին անգամ դոլարի փոխարժեքը իջել է 35.5 ռուբլու մակարդակից:
Նախօրեին ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ արտաքին տնտեսական իրավիճակի բարելավման դեպքում ռուբլու փոխարժեքը չի նվազի: Նա նաև չի բացառել, որ հնարավոր է հակառակը` արտարժույթի փոխարեն կակտիվանա ռուբլու պահանջարկը:
«Բայց դա արագ գործընթաց չէ», – ասել է ֆիննախը: