ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ՌԴ-ն հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ աշնանը։
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։
Այսպիսով, ով է Գուրգեն Արսենյանը, ով պետք է ՌԴ-ում ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։
Գուրգեն Արսենյանը 1990-1994թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է:
2000-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել։
2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ: «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար:
2012-2017թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնալուծված է, ունի երկու զավակ: