ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս հանդիպել է ճանապարհային ոստիկանների հետ եւ լուրջ հայտարարություն արել: Գասպարյանն ասել է, որ այսուհետ ինքը բոլոր ճանապարհային ոստիկաններին տրամադրելու է իր անձնական հեռախոսահամարը` «այցեքարտը»: Նա այդ քայլին է դիմել, որպեսզի կարողանա վերահսկել իրավախախտ վարորդներին, որոնք կփորձեն ներկայանալ որպես ոստիկանապետի հարազատը կամ բարեկամը: Ավելին, Գասպարյանը ՃՈ աշխատակիցներին հորդորել է հենց իր «բարեկամ» վարորդի ներկայությամբ զանգահարել իրեն, որպեսզի անձամբ տեղյակ լինի, թե ովքեր են իր անունը տալիս` օրենքով նախատեսված տուգանքների վճարումներից խուսափելու համար: «Պիտի վերացնենք անուններ տալու պրակտիկան»,-հայտարարել է Գասպարյանը:




Լրահոս