
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը քննադատել է Ռուսաստանի` Ղրիմի Ինքնավար Հանրապետությանը միանալու որոշումը:
«Չեխիայի արտգործնախարարությունը քննադատում է Ռուսաստանի նման քայլը, քանի որ այն համարվում է միջազգային օրենքի աննախադեպ խախտում և կարող է վտանգել Եւրոպայի անվտանգությունը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նախարարը նաև հայտնել է, որ մարտի 17-ին Ղրիմի Հանրապետության հռչակումը և մարտի 18-ին Ռուսաստանին միացումը անընդունելի է. տեղեկացնում է Interfax-ը: