Սնոուդենի տեղեկությունները ՌԴ գաղտնի ծառայությունների ձեռքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ և ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնի տեղեկությունների մեծ մասը հայտնի է դարձել ռուսաստանյան հատուկ ծառայություններին: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ռոջերսը:

Նա ընդգծել է, որ Սնոուդենի տեղեկատվության 95%-ը ռազմական բնույթի է:

«Բացի այդ, կա տեղեկատվություն, որը ծառայում է Չինաստանի շահերին», – Մայք Ռոջերսին մեջբերում է Интерфакс-ը: 2013թ. հունիսին Հոնգկոնգից հեռանալուց առաջ Սնոուդենը հայտարարել էր, որ իր ունեցած ողջ տեղեկատվությունը փոխանցել է լրագրողներին, և որ ո՛չ ռուսաստանյան, ո՛չ էլ չինական հատուկ ծառայությունները չեն կարող դրանք ձեռք բերել:

«Ակնհայտ է, որ Սնոուդենը խախտել է ամերիկյան օրենսդրությունը և պետք է պատասխանատվություն կրի: Սակայն ես կարծում եմ, որ կառավարության կողմից ամերիկացիների՝ անձնական կյանքի վերաբերյալ իրավունքների խախտումները չափն անցնում են, և լավ է, որ այդ խնդիրը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում», -հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Կարտերը:

Նախկին նախագահը համոզված է, որ ԱԱԳ-ն կարդում է իր էլեկտրոնային նամակագրությունը. այդ պատճառով նա նամակներն ուղարկում է սովորական փոստով:




Լրահոս