ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարում 66 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցեց Նիգերիայի ներկայացուցչի հետ եւ առավելության հասավ: Հովսեփյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպիսի իրավական հետեւանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը: Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Հրանուշ Հայթայան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։ Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ, ամուսնալուծության պետական գրանցումը ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը՝ լրացուցիչ վճար 100.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:
Մարինե Հայրապետյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ18 տարին լրանալը եւ անժամկետ:




Լրահոս