Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար ըմբիշները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում միջազգային մրցաշարի կմասնակցեն:
Մրցավայր կմեկնեն Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ), Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ):
Հարությունյանն այս ստուգատեսում հանդես կգա 61 կգ քաշային կարգում, իսկ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում՝ 57 կգ քաշային կարգում:
Բուդապեշտի մրցաշարը կանցկացվի հունիսի 6-9-ը: