Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը։ Այդ մասին ասված է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում։
Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը` տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական խումբը և կոմիտեի փոխնախագահ Դավիթ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքապետարանների քաղաքաշինության պատասխանատուները և շինարարական ընկերությունների ղեկավարներ։
Սյունիքում կառուցվելիք դպրոցների համար որոշ մրցույթներ արդեն կայացել են, ու շուտով կսկսվի շինարարությունը, մյուսներն ընթացքի մեջ են։ Խորհրդակցության ընթացքում ըստ համայնքների մանրամասնորեն քննարկվեցին դպրոցների կառուցմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին հողհատկացմանը, քաղաքաշինական նորմերի պահպանմանը, շինարարության ընթացքում դասապրոցեսի կազմակերպմանը և այլն։
Որոշ դպրոցներ կկառուցվեն քանդվող հին շենքերի տեղում, որոշները կկառուցվեն նոր հատկացվող հողատարածքներում։
Քննարկվեցին նաև այն խնդիրները, որոնք հանդիպում են ծրագրերին մասնակից կողմերին, և դրանց համատեղ լուծման համար որոշվեց աշխատանքային խմբեր կազմել․ նրանցում կընդգրվեն մարզային, համայնքային իշխանությունների ու հանդիպմանը ներկա մյուս պետական մարմինների մասնագետները»,- նշված է գրառման մեջ։