Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն Երևանի «Փյունիկի» հավանական մրցակիցները ՉԼ որակավորման առաջին փուլում։
Թիմի հավանական մրցակիցներն են Բաթումիի «Դինամոն», Սլովենիայի «Ցելյեն», Մալթայի «Համրուն Սպարտանսը», հյուսիսիռլանդական «Լառնը», Մինսկի «Դինամոն», Լիտվայի «Պանևեժիսը», ղազախական «Օրդաբասին», իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկը», Հյուսիսային Մակեդոնիայի «Շտրուգան», Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը», Չեռնոգորիայի «Դեչիչը», ալբանական «Էգնատիան», Անդորրայի «Սանտա Կոլոման» և Սան Մարինոյի «Վիրտուսը»:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կայանալու է հունիսի 18-ին, իսկ առաջին փուլի հանդիպումները՝ հուլիսի 9-ին և 17-ին: