Ուժգին երկրաշարժ՝ Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Ռաչա տարածաշրջանում անցած գիշեր տեղի է ունեցել 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքի մոտ գտնվող Իրի գյուղում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 02:03-ին։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Արևմտյան և Արևելյան Վրաստանի այլ տարածաշրջաններում։ Վերջին տարիներին Իրի գյուղի մոտ մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջինն ամենաուժգինն էր։




Լրահոս