
Մարտի 24-ին` ժամը 16.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 31 տան մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արթուր Ֆ.-ին: Պարզվել է, որ նա գողացել է Վիլնյուսի փողոցի թիվ 35/10 հասցեում գտնվող առանձնատան մուտքի դռան աջակողմյան պատին ամրացված էլեկտրական ջահը` ավտոմատ անջատիչով:
Կատարվում է հետաքննություն: