Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Մյուսների հետ չեմ հանդիպել, որովհետև առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եկել հանդիպելու»,- ասաց Սրբազանը։
Վերջինս կոչ արեց շարժման գաղափարները կիսող քաղաքացիներին միանալ իրենց նաև փողոցում։
Նշենք, որ շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով շարժվեցին դեպի ՄԻՊ գրասենյակ: Այս պահին նրանք ՄԻՊ շենքի դիմաց են: