ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 28 ձերբակալվածներից ոմանց տանելու են կալանքի․ իրավապահ համակարգում լուրջ են տրամադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգում լուրջ են տրամադրված եւ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման ձերբակալված եւ ազատ արձակված 28 քաղաքացիներից ոմանց կալանքի են տալու: Մասնավոապես կալանքի են տանելու կոնկրետ բախումը կազմակերպողներին:

Հիշեցնենք, որ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված և ձերբակալված 28 քաղաքացիները ազատ են արձակվել ձերբակալվածների պահման վայրերից։

Անցած ուրբաթ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով Արտաքին գործերի նախարարության մոտից ձերբակալված 28 քաղաքացիներից բոլորն ազատ արձակվեցին, նրանց մեղադրանք չառաջադրվեց։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն անցած ուրբաթ ԱԳՆ շենքի առջև նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում էին պահանջում, իրավիճակը մերթընդմերթ լարվում էր, ի վերջո, կեսօրից հետո բախում եղավ ոստիկանների ու ցուցարարների միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս