Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության` 6-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դատական ակտը չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթուղթ կեղծելու, ընդերքի օգտագործման և պահպանման կանոնները խախտելու ու ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։