Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի առաջին փողոց 2ա տան բնակիչ Էդուարդը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ մայիսի 5-ից իր հարևանի արած աշխատանքի պատճառով անձրևաջրերը է լցվում իր բնակարանը:
«Իմ ցանկապատից այն կողմ հարևանը անձրևատարի դիմաց փակել է, սվառկա է արել, անձրևաջրերը գալիս լցվում են տները: Մի քանի անգամ զգուշացրել ենք՝ չի բացում : Թաղապետարանից եկել են այստեղ, որոշում է կայացրել անցք բացի, որ այդ ջուրը իմ դռան դիմացից գնա, բայց ես իմ դռան դեմը չեմ թողի նման բան արվի, ինձ ասում են, որ պետական հող է կուզենք կքանդենք, կուզենք կսարքենք: Հիմա ներկա պահին ջուրը լցվում է իմ տունը, տրուբաները ուռած՝ ջրի մեջ, ջուրն էլ լցվում է իմ տան մեջ ու ոչ մի արձագանք: Ինձ ասում են գան տանս բակը ծակեն, ասեում եմ ինչի՞ ծակեն, ես էլ կօգնեմ տրուբա թող գցեն գնա լցվի ձորը, բայց ասում են չէ ու վերջ»:
Էդուարդը բազում անգամներ դիմել է քաղաքապետարան և թաղապետարան:
Նրա խոսքով՝ թաղապետարանը հորդորել է նրան դատարան դիմել:
Մեզ հետ զրույցից շատ քիչ ժամանակ առաջ քաղաքապետարանի Կոմունալ բաժնի պետն է այցելել նրանց, հանդիպման ժամանակ կոմունալ բաժնի պետը համոզելով, երբեմն նաև ստիպելով փորձել է այնպես անի, որպեսի տան բակում անցքը բացվի:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Ես նոր խոսոցի Աջափնյակի թաղապետի հետ, ինքը քիչ առաջ դեպքի վայրում է եղել, իրավիճակին ծանոթ է: Այն մարդը, ով աշխատանքներ է իրականացրել և անհանգստություն պատճառել հարևաններին, վաղը այդ մարդը պետք է գա հասկանան ինչ պետք է անեն, որ այդ հարցը կարգավորեն, որ հարևանների տուն էլ ջուր չլցվի»:
Էմմա Մարտիրոսյան