Իրացնելով ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալները՝ Արմավիրի մարզի պարեկներն ու և Վաղարշապատի բաժնի ծառայողները հունիսի 3-ին Ծաղկունք գյուղի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 60-ամյա Գարուշ Ն.-ին: Նա 2018 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: