ԵԱՏՄ զարգացման ինստիտուտները կարևոր նախագծեր են իրականացնում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այդ մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Դրանք ներառում են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացնում են Եվրասիական զարգացման բանկը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, մասնավորապես՝ Հայաստանում»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալը։
Օվերչուկն ուշադրություն է հրավիրել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից Քաջարանի թունելի կառուցման նախագծի մասնակի ֆինանսավորման վրա։
Նրա խոսքով՝ այդ նախագիծը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր մաս է, որի նպատակն է ապահովել Իրանի կապը Հայաստանի և Վրաստանի միջոցով Սև ծովի և Ռուսաստանի հետ: