Նախարար Գնել Սանոսյանի մոր առանձնատունը՝ իրավապահների տեսադաշտում․ կոմիտեն գործընթաց է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու փաստով: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։

Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանն արձագանքել էր այդ հրապարակմանը` նշելով, որ առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները։

Նա ընդգծել էր, որ առանձնատունը նախարարին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։




Լրահոս