21-ամյա երիտասարդը մտել է տուն ու գողացել բջջային հեռախոսները. տանտիկինը տանը քնած է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում տված 34-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 07.30-ից ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, Նոր Արեշի 40-րդ փողոցի իր տնից գողացել են «Ռեդմի» և «Սամսունգ» բջջային հեռախոսներ՝ պատճառելով 210 000 դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։

Նա Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս