Սոֆիկ Թորոսյանի գլխավորած մրցավարական անձնակազմը սպասարկելու է կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի B լիգայի Բոսնիա և Հերցեգովինա – Մալթա հանդիպումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Թորոսյանին եզրերում օգնելու են Լիանա Գրիգորյանն ու Քրիստինե Գրիգորյանը, իսկ չորրորդ մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։