Ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական «Լացիո», հայտնում է Transfermarkt-ը:
Հռոմեական ակումբը Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ճապոնացի կիսապաշտպան Դայչի Կամադային փոխարինող: Ճապոնիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական «Քրիսթալ Փելաս»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական Լիգա 1-ի երեք ակումբ՝ «Լիոնը», «Մարսելը» և «Լիլը»։
Օրեր առաջ նույն Transfermarkt-ը հայտնել էր, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» Սպերցյանին դիտարկում է որպես թիմից հեռացած լեգենդար Մարկո Ռոյսին փոխարինող:
Ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: