Հունիսի 5-ին նշվում Է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին նշվում Է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այն սահմանվել Է 1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Օրվա ընտրությունը հիմնավորված Է նրանով, որ այդ օրը բացվել Է ՄԱԿ-ի՝ Մարդու շրջակա միջավայրի հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովը (Ստոկհոլմ, 1972 թվական): Խորհրդաժողովն ընդունել Է հռչակագիր, որը բովանդակում Է 26 սկզբունք, որոնցով պետք Է ղեկավարվեն բոլոր պետություններն իրենց այն գործունեության մեջ, որը նպատակամղված Է շրջակա միջավայրի պահպանմանը եւ բնական պաշարների ռացիոնալ օգտագործմանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Դրանում առաջին անգամ հռչակվել Է, որ շրջակա միջավայրի պահպանությունը եւ առողջացումը ներկա եւ ապագա սերունդների համար մարդկության առաջնահերթ խնդիրն Է:

Սահմանելով Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ ՄԱԿ-ը նպատակ Է ունեցել համաշխարհային հասարակայնության ուշադրությունը դարձնել շրջակա միջավայրի հիմնախնդիրների վրա:

2013 թվականին Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նվիրված Է պարենամթերքի ռացիոնալ օգտագործման եւ դեն նետվող սննդի կրճատման հիմնախնդրին:

Ամեն տարի աշխարհում արտադրվող պարենամթերքի շուրջ 30 տոկոսը կորչում Է կամ դեն Է նետվում: Դրամական համարժեքով այս ծավալը հավասար Է մեկ տրիլիոն դոլարի:




Լրահոս