
«Չելսիի» գլխավոր մարզիչ է նշանակվել Էնցո Մարեսկան։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 44-ամյա մասնագետի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։
«Չելսին» իտալացի մարզչի նախորդ ակումբին՝ անգլիական «Լեսթերին», պայմանագրի խզման համար վճարել է 10 միլիոն եվրո փոխհատուցում։
«Լեսթերը» 2023/24 մրցաշրջանում Մարեսկայի գլխավորությամբ հաղթել է Անգլիայի Չեմպիոնշիփում և նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Հիշեցնենք, որ «Չելսիի» նախորդ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պաշտոնանկ էր արվել։