Եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, ԱՄՆ-ը, միևնույն է, կշարունակի Կիևին սպառազինություն մատակարարել․ Բայդեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Time ամսագրի հետ հարցազրույցում չի բացառել Չինաստանի ներխուժման դեպքում Թայվանը պաշտպանելու համար ամերիկյան զինված ուժերի օգտագործումը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե արդյոք Վաշինգտոնը մտադի՞ր է այդ դեպքում հարվածներ հասցնել Ֆիլիպիններում և Ճապոնիայում գտնվող իր բազաներից:

Բայդենն անդրադարձել է նաև Ուկրաինային։ «Խաղաղ կարգավորման գործընթացը պարտադիր չէ, որ նշանակի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց այն պետք է նախատեսի, որ Ռուսաստանը երբեք չի գրավի Ուկրաինան»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, ԱՄՆ-ը, միևնույն է, կշարունակի Կիևին սպառազինություն մատակարարել:

«Մենք Ուկրաինայի հետ նույն հարաբերություններն ունենք, ինչ մյուս երկրների հետ, որոնց զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել ապագայում»,- նշել է ԱՄՆ նախագահը։




Լրահոս