Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Գազայի հատվածում խաղաղ կարգավորման կոչ է արել։
«Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում և այդ առումով աջակցել է ճգնաժամը կարգավորելու ԱՄՆ ծրագրին»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ը ևս պետք է ընդունի այդ առաջարկները։
Մակրոնն ընդգծել է մարդասիրական օգնության զանգվածային և անխոչընդոտ առաքման անհրաժեշտությունը՝ օգտագործելով բոլոր հասանելի ուղիները, ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։