ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳՆ շենքի մոտ ձերբակալված 27 անձանցից 4-ին տանում են կալանքի․ միջնորդություններ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգում լուրջ են տրամադրված եւ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման ձերբակալված եւ ազատ արձակված 27 քաղաքացիներից ոմանց կալանքի են տանելու: Մասնավոապես՝ կալանքի են տանելու կոնկրետ բախումը կազմակերպողներին:

Հիշեցնենք, որ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված և ձերբակալված 27 քաղաքացիները ազատ են արձակվել Ձերբակալվածների պահման վայրերից։ Արդյունքում երեկ կոմիտեն հայտնեց, որ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված խուլիգանական գործողությունների 5 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նշենք, որ Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն անցած ուրբաթ ԱԳՆ շենքի առջև նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում էին պահանջում, իրավիճակը մերթընդմերթ լարվում էր, ի վերջո, կեսօրից հետո բախում եղավ ոստիկանների ու ցուցարարների միջև։

Քնար Մանուկյան




Լրահոս