
Իսպանիայի սահմանադրական դատարանը մարտի 25-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ մարզի ինքնավար կարգավիճակի մասին Կատալոնիայի խորհրդարանի որոշումն ապօրինի է ճանաչվել:
Դատավորները նշել են, որ Կատալոնիայի քաղաքացիների ցանկությունը՝ ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը, սահմանադրությանը չի հակասում, սակայն դա չի վերաբերվում ինքնորոշման իրավունքի հարցին. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Մինչ այդ Կատալոնիայի խորհրդարանի որոշման վերաբերյալ ՍԴ էր դիմել Իսպանիայի կառավարությունը: Դիմումում նշվում էր, որ ինքնիշխանության հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի իսպանացի ողջ ժողովուրդը: