Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի բնակիչ Էդուարդ Եղիազարյանը ArmLur.am-ին ահազանգում կրկին ահազանգում է։
Ինչպես երեկ գրել էինք՝ Սիլիկյան թաղամասի առաջին փողոցի 2ա տան բակն ամբողջությամբ պատված էր անձրևաջրով, որի պատճառը հարևանի կողմից իրականացված զոդումն էր, դրա հետևանքով էլ ողջ ջուրը լցվում է տան բակեր։
Այսօր ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին պատմում է, որ այս անգամ էլ կոյուղու խողովակներն են վնասվել ու կոյուղաջրերը լցվում են բակ։
«Հենց հիմա խցանվել է տրուբան, ջուրը լցվում է հայաթը, մի քանի ժամ հետո կբարձրանա կլցվի տուն»։
Էդուարդի խոսքով՝ պատճառը հարևանի արած աշխատանքն է։
ArmLur.am կապ հաատատեց Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Գասպարյանի հետ, վերջինս պատասխանեց, որ տեղյակ է խնդրից, կառուցապատողին կանչել են թաղապետարան՝ խնդրին լուծում գտնելու համար։