
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին «հակաարդյունավետ» է անվանել յոթնյակի երկրների ղեկավարների որոշումը G8 ձևաչափով Ռուսաստանի հետ երկխոսությունը դադարեցնելու վերաբերյալ. հաղորդում է ИТАР-ТАСС-ի թղթակիցը:
«Ես համարում եմ, որ արևմտյան դիվանագետների վերջին որոշումներն անհեռատես են և հեռու կառուցողական լինելուց»,-հավելել է նախկին վարչապետը:
Բերլուսկոնին նշել է, որ այս ամենը հակասում է «նախկինում Իտալիայի կողմից արված երկատատև և մանրակրկիթ աշխատանքին»: